ԼԱՎ ԴՊՐՈՑ, ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ . . .


Դպրոցի պատմություն

Աշխատակազմ

Դասարաններ

Ներառական կրթություն

Ներդպրոցական կազմակերպություն

Դասասենյակներ

Գրադարան

Միջոցառումներ

Շնորհալի աշակերտներ

Արտադասարանական խմբակներ

«Թատրոնիկ»

Լավագույն շրջանավարտներ

Դպրոցի բարեկամներ

Լուսանկարներ

Օգտակար հղումներ

Արխիվ

 

Միջոցառումներ

01.03.12թ. տեղի  ունեցավ երջանկությունը լույս է միջոցառումը
Գարուն է արդեն: Ու մենք էլ ավելի ենք լցվում ապրելու ու երջանիկ լինելու մեծ ցանկությամբ: Գարուն է Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում: Բոլորը լցված են գարնան շնչով, դպրոցի պատերն անգամ ժպտում են: Ամեն ինչ բարի է ու գեղեցիկ:
Դպրոցում սովորում են շուրջ հիսուն երեխա՝ հաշմանդամության տարբեր խնդիրներով: Սովորում են ներառական ծրագրի շրջանակներում: Ու այս երեխաների համար է'լ ավելի մեծ տոն է. Նրանք պատրաստվում են ելույթի: Պետք է պարեն , արտասանեն, նկարեն ու մասնակցեն տարբեր բեմականացումների:
Յուրաքանչյուր իրականացված ցանկություն կարող է մարդուն երջանիկ դարձնել: Այսօր Արսենը երջանիկ է: Չնայած նա ունի հենաշարժողական խնդիր , բայց պետք է պարի սայլակով: Նա երազում է բեմ բարձրանալ ու պարել Սոնայի հետ: Ցանկանում է զգալ հավասարության այդ մեծ հնարավորությունը: Ու զգաց , ու ապրեց բեմում գտնվելու երջանկության ակնթարթները: Աբգարն էլ աղոթում է ժեստերի լեզվով:   Գոհարն ու Հայկն էլ մեծ խանդավառությամբ են  արտասանում :     Բեմը                       ողողված է տարբեր հնարավորություններով, տարբեր ընդունակություններով, տարբեր տարիքի ու տարբեր բնույթի աշակերտների ուրախությամբ: 
Բոլորի ցանկություններն էլ նույնն է: Բոլորն էլ ցանկանում են , որ մարդիկ արևի նման նայեն աշխարհին, սիրեն միմյանց, նկատեն ու հասկանան, որ պետք չէ համեմատել ու համեմատվել:
Բոլորն են պարում և հասկանում, որ ամեն ինչ անհրաժեշտ է, և բոլորը լավն են միասին, ոչ ոք ցածր չէ, ոչ ոք ավելի կարևոր չէ, ոչ ոք ավելի փոքր չէ… 
  
Ես   այսօր  ուրախ եմ, որ բոլոր երեխաները հավասարության զգացումով բեմ բարձրացան, ու բեմում նրանց հետ էին ուսուցիչներն ու ծնողները, որն արդեն իսկապես երջանկ ություն է:  Խորին շնորհակալությունս ու  երախտագիտությունս եմ հայտնում  տիկին  Սարգսյանին մեր  ուրախությունը  կրկնապատկելու համար: 
Այո,  դպրոցի տնօրեն Ս. Սարգսյանը բոլոր հնարավոր պայմաննները ստեղծեց, որ երջանկությունը լույս դառնա ու այդ լուսավոր ճանապարհում բոլորը քայլեն բոլորի համար… 


Էմմա Կատինյան   դպրոցի սոց. Մանկավարժ

 
 
 
2012թ. © համար 27 հիմնական դպրոց