ԼԱՎ ԴՊՐՈՑ, ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ . . .


Դպրոցի պատմություն

Աշխատակազմ

Դասարաններ

Ներառական կրթություն

Ներդպրոցական կազմակերպություն

Դասասենյակներ

Գրադարան

Միջոցառումներ

Շնորհալի աշակերտներ

Արտադասարանական խմբակներ

«Թատրոնիկ»

Լավագույն շրջանավարտներ

Դպրոցի բարեկամներ

Լուսանկարներ

Օգտակար հղումներ

Արխիվ

 

Դպրոցի պատմությունը

Հայ խոշորագույն գրող, խոսքի վարպետ Դ.Դեմիրճյանի անունն է կրում հ.27 դպրոցը:

Այն հիմնադրվել է 1941-42 ուստարում Մ.Աբեղյանի անվան հ.3 դպրոցի շենքում: Դպրոցական միակ շենքում եռահերթ պարապմունքներն անց են կացրել երեք դպրոց. 1-ին հերթում` հ.3 դպրոցը, 2-րդ հերթում` հ.27 դպրոցը, 3-րդ հերթում` երեկոյան դպրոցը:

1944-45 ուստարում հ.27 դպրոցը, ի պատիվ մեծ գրողի, կոչվել է Դ.Դեմիրճյանի անվամբ: 

1955-56 ուստարին նշանակալից էր նրանով, որ Դ.Դեմիրճյանը մասնակցել է հայոց լեզվի և գրականության հասունության ատեստատի քննություններին և քննող ուսուցիչ Վիկտորյա Ենգիբյանի հետ ուրախացել սաների բանիմաց պատասխանների համար:

1959-60 ուստարվանից հ.27 դպրոցը առանձնանում  և տեղափոխվում է ներկայիս շենքը, իսկ դպրոցի աշակերտական կոնտիգենտը կոմպլեկտավորվել է` սկսած Ծերեթելի փողոցից մինչև 3-րդ մաս ընկած տարածքը:

1959-60 ուստարվանից մինչև 1970-71 ուստարին դպրոցի տնօրենն է եղել ճանաչված մանկավարժ  Անիկ Թադևոսյանը: 1970-71 ուստարվանից մինչև 1976-77 ուստարին հ.27 դպրոցի տնօրենն է եղել եռանդուն, բանիմաց մանկավարժ Սամսոն Աբելյանը: 1977թ. մեծ շուքով նշվում է Դ.Դեմիրճյանի 100-ամյա հոբելյանը: Հոբելյանի առթիվ դպրոց էին եկել պաշտոնյա անձիք, տարբեր հանրապետություններից, քաղաքներից ժամանած հյուրեր, մեծ գրողի հարազատները և, բնականաբար, ուսուցչական և աշակերտական ողջ կոլեկտիվը:

 
 
 
2012թ. © համար 27 հիմնական դպրոց