ԼԱՎ ԴՊՐՈՑ, ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ . . .


Դպրոցի պատմություն

Աշխատակազմ

Դասարաններ

Ներառական կրթություն

Ներդպրոցական կազմակերպություն

Դասասենյակներ

Գրադարան

Միջոցառումներ

Շնորհալի աշակերտներ

Արտադասարանական խմբակներ

«Թատրոնիկ»

Լավագույն շրջանավարտներ

Դպրոցի բարեկամներ

Լուսանկարներ

Օգտակար հղումներ

Արխիվ

 

Ներառական կրթություն

 

«Ամեն  մարդ  ունի  կրթության  իրավունք»

Ներառական  կրթության  հիմքում  կրթություն  ստանալու  մարդու  իրավունքն  է,  որն  արտացոլված  է  1948  թվականին  ընդունված  մարդու  իրավունքների  հմընդանուր  հռչակագրում:
Ներառական  կրթությունը  ուսուցման  և  դաստիարակության  գործընթաց  է,  որտեղ  բոլոր  աշակերտները,  այդ  թվում  կրթության  առանձնահատուկ  պայմանների կարիք  ունեցողները,  ունեն  հավասար  իրավունքներ  և  ուսուցման  համար  անհրաժեշտ  պայմանների  հնարավորություններ:
Ներառական  կրթությունը  կարող  է  բարձրացնել  կրթության  որակը  բոլորի  համար,  նաև  օգնում  է  հաղթահարելու  խտրականությունը:
Որոշ  հանրակրթական  դպրոցների հետ, մեր դպրոցը նույնպես, իր հյուրընկալ  դռները  բացեցին  Ներառական  կրթության  առջև:
Կրթության  առանձնահատուկ  պայմանների կարիք  ունեցող  երեխաների  կրթական  գործընթացը  կազմակերպվում  է  բազմամասնագիտական  թիմի կողմից`
Համակարգող
Սոցիալական  աշխատող
Հոգեբան
Հատուկ  մանկավարժ
Օլիգոֆրենոմանկավարժ
Տիֆլոմանկավարժ
Սուրդոմանկավարժ
Լոգոպեդ
Ֆիզիոթերապիստ
Նրանց  հետ  համատեղ  համագործակցում  են  նաև  ծնողներն  ու  ուսուցիչները:
Այս  ծրագրում  ամեն  մեկն  ունի  իր  յուրովի  աշխատանքը:
Աշակերտների  կրթական  գործընթացը  կազմակերպվում  է  հետևյան  հաջորդականությամբ`

  1. Դիտարկում`  սովորողին  ճանաչելու,  նախնական  տեղեկություններ  հավաքելու  նպատակով:
  2. Գնահատում`  կարողությունների,  գիտելիքների,  հատուկ  կարիքների  բացահայտման  նպատակով:
  3. Անհատական  ուսպլանի  (ԱՈՒՊ)  մշակում:
  4. Ուսումնառություն
  5. Սովորողի  կրթական  գործընթացի  մշտական  վերահսկողություն:

Անհրաժեշտության  դեպքում  կատարում  է  տնային  այցելություններ:  Իրականացնում  խմբային  և  անհատական  սոցիալական  խորհրդատվություն  ծնողների  հետ:
Ծնողների  հետ  միասին  այցելում  է  Երևանի  բժշկահոգեբանամանկավարժական  կենտրոն  ստանալու  երեխային  համապատասխան  ախտորոշումը:
Համապատասխան  ախտորոշումը  ստանալուց  հետո   ԿԱՊԿՈՒ  երեխան  ընդգրկվում  է  « Ներառական  կրթություն »  ծրագրում  և  նրա  հետ  աշխատում  են  իր  ախտորոշմանը  համապատասխան  մասնագետներ:
Համագործակցում  ենք  որոշ  ՀԿ-ների  հետ`  « Հույսի  Կամուրջ », «Հավատ»:

Լուսանկարներ > > >

 

 
 
 
2012թ. © համար 27 հիմնական դպրոց