ԼԱՎ ԴՊՐՈՑ, ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ . . .


Դպրոցի պատմություն

Աշխատակազմ

Դասարաններ

Ներառական կրթություն

Ներդպրոցական կազմակերպություն

Դասասենյակներ

Գրադարան

Միջոցառումներ

Շնորհալի աշակերտներ

Արտադասարանական խմբակներ

«Թատրոնիկ»

Լավագույն շրջանավարտներ

Դպրոցի բարեկամներ

Լուսանկարներ

Օգտակար հղումներ

Արխիվ

 

Թատրոնիկ

« Թատրոնիկ » մանկապատանեկան թատերախումբը ձևավորվել է դեռևս 9 տարի առաջ,Երևանի Դ. Դեմիրճյանի անվ. Թիվ 27 հիմնական դպրոցում, որն այժմ ներկայանում է հանդիսատեսին, որպես լիարժեք` փառատոններում աչքի ընկած ու խրախուսանքների արժանացած թատերախումբ:
Դերակատար երեխաների նախաձեռնությամբ, « Թատրոնիկ »-ի ղեկավարությունը հանձն է  առել ,բարեգործական ներկայացումներով հանդես  գալ  թե´ Երևանի և թե´ ՀՀ մարզերի մանկատներում, մանկական քրեակատարողական հիմնարկներում ու հատուկ դպրոցներում:
Ձեռնարկը մեծ ոգևորությամբ ընդունվեց մարզերում, սակայն առաջ եկան խոչնդոտներ, որի հետ  կապված էլ դիմում ենք  Ձեր օգնությանը:
1-ին `Թատերախմբի սննդին վերաբերող
2-րդ` Դեկորացիայի փոխադրման և տրանսպորտի
3-րդ ռեկվիզիտային և հագուստի սպասարկման հարցերով
Խնդրում ենք  ձեզ հնարավորության սահմանում աջակցել այս ձեռնարկին,կամ դառնալ երեխաների մարդասիրական, անկեղծ ակցիայի գործընկերը:

Չնայած իրենց կարճ ստեղծգործական աշխատանքի թատրոնիկցիները մասնակցել են մանկապատանեկան թատերախմբերի "Նռան հատիկ"-2003 մրցույթ փառատոնին և արժանացել են "Թռիչք" մրցանակին:
Նրանք պատրաստվում են մասնակցել "Նռան հատիկ"-2006 մրցույթ փառատոնին, Վիլյամ Սարոյանի "Հե~յ, ով կա" ներկայացմամբ:
Մաղթենք նրանց հաջողություն:

Դպրոցում գործող "Թատրոնիկ" ստուդիան ուսուցչի օրը անակնկալ մատուցեց եվ ներկայացրեց Հ. Թումանյանի "Անուշ" պոեմի բեմականացվաց տարբերակը:
"Թատրոնիկ" ստուդիայի գեղարվեստական ղեկավար Արթուր Պետրոսյանը մեր դպրոցի շրջանավարտ է: Նա այս կերպ շնորհավորեց իր ուսուցիչներին:

"Թատրոնիկ" ստուդինա բեմադրեց եվ իր խաղացանկին ավելացրեց Խաչիկ Պողոսյանի "Չարենց" դրաման: Ներկայացման պրեմիերային ներկա էր Ազատ Գասպարյանը եվ տվեց իր դրական գնահատականը: Պիեսում ներկայացված է Չարենցի կյանքի գոռ եվ դրամատիկ ժամերի շղթան, որը օղակ առ օղակ անցավ հոգու աչքերի առջեվով:

   

Հարգանքներով « Թատրոնիկ » մանկապատանեկան թատերախմբի
գեղ. ղեկավար Արթուր Պետրոսյան

Թատերախմբի պրոդյուսեր ` Կարեն Թադևոսյան:

 

 
 
 
2012թ. © համար 27 հիմնական դպրոց